Մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի, տիեզերական, բնական Նոր տարվա, Վահագն Աստծո ծննդյան օրն է, հայտնում են Արորդիների Ուխտից։
Այդ օրը հայ արիները և քրմերը, հայեցի կենսաձևով ապրող հայորդիները Գառնու տաճարում առավոտյան կդիմավորեն արևածագը, կմասնակցեն Ամանորի ու Վահագնի ծննդի ծիսական և տոնական միջոցառմանը:
«Իսկական, բնական Նոր տարին՝ մեզ հայերիս մոտ սկսում է մարտի 21-ից, որովհետև՝ հենց այդ օրն է սկսում գիշերահավասարը, երբ ցերեկն ու գիշերը հավասարվում են իրար, երբ դրանց հետո արեգակը սկսում է ամեն օր ավելի ու ավելի երկար ժամանակով ջերմացնել մեր երկիրը:
Երբ բնության մեջ սկսում է ծաղկունքը, երբ սկսվում է գարնանային իրական պարբերաշրջանը, երբ սկսում է բուսականության ձմռանը կանգ առած բնական աճը, նորից սկսում է ֆոտոսինթեզը, ամբողջ կենդանական աշխարհում՝, այդ թվում նաև մարդկանց մոտ արագանում նյութափոխանակությունը, ավելանում է կենսաէներգիան, հորդում է սերը, հակառակ սեռի նկատմամբ ուշադրությունը, շատանում են ծնունդները»,-նշված է Ուխտի գրառման մեջ: