ԳլխավորԼուր

«Փակ շուկայի» դիմացի գետնացումը մոտ 3 ամիս փակ կլինի

«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգմամբ պայմանավորված` սեպտեմբերի 2-ից դեկտեմբերի 25-ը անցումը փակ է լինելու:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց — Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա — Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից: