Այսօր հայ-ադրբեջանական սահմանին թշնամու գնդակից զոհված 33-ամյա Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 երեխաների հայր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «BlogNews.am» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 7-ին` ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։ Նրանցից մեկը` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։