Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախի պետական համալսարանի ուսանողներ են զոհվել

Արեն Ասրյա Միխայիլ Խաչատրյան

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է Արցախի պետական համալսարանի ուսանող Միխայիլ Խաչատրյանը։

Միխայիլ Արայիկի Խաչատրյանը սովորում էր ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ։ Ընդունվել է համալսարան և 1-ին կուրսում զորակոչվել Պաշտպանության բանակ։

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է Արցախի պետական համալսարանի ուսանող Արեն Ասրյանը։
Արեն Աշոտի Ասրյանը սովորում էր ԱրՊՀ «Իրավագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսում։

ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները վշտակցում են զոհվածների հարազատներին ու զինակիցներին։ Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Comment here