ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ընդունվում են 2024-25 ուստարվա հայտերը «Ֆուլբրայթ ուսանողական» ծրագրով

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնում է, որ ընդունվում են 2024-25 ուստարվա հայտերը «Ֆուլբրայթ ուսանողական» ծրագրով, որն օտարերկրացի ուսանողներին հնարավորություն է տալիս մագիստրոսական կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում։

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն ավարտել են բակալավրիատը և վարժ խոսում են անգլերեն։

Հայտը լրացրե՛ք այստեղ՝ https://apply.iie.org/ffsp2024/

Մանրամասների համար տես՝ https://am.usembassy.gov/fulbright-foreign-student/

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հունիսի 9, 2022թ․:

Հարցերի դեպքում գրեք էլ․ փոստի YerevanFulbright@state.gov հասցեով: