ԳլխավորԼուր

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է ավելացնել ուսանողական կրթաթոշակի չափը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն է ներկայացրել մի քանի առաջարկներ, որոնց համար անհրաժեշտ է դրամական միջոցներ նախատեսել։

Առաջարկներից մեկն առնչվում է ուսանողներին։ ԱԺ փոխնախագահն առաջարկում է բյուջեում միջոցներ նախատեսել՝ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների չափը 2021 թվականին բարձրացնելու նպատակով։

Նույնատիպ առաջարկով ԲՀԿ-ն հանդես էր եկել նաեւ 2019-ին, սակայն նախագիծը, ըստ որի նախատեսվում էր պետական նախնական մասնագիտական, արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 ՀՀ դրամ, մերժվել էր։

Հիշեցնենք, որ գործող օրենքով ՀՀ բուհերի բակալավրիատում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են 5.000 դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմություն ունեցողները` 6.050 դրամ։

Comment here