ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2024-2025թթ. ուստարվա համար

ԵՊՀ ուսանողները Ծաղկաձորում

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2024-2025թթ. ուսումնական տարվա համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2024թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։

Պատերազմի մասնակից ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74։

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն ԱՌՑԱՆՑ։

Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:

Մինչ դիմում-հայտ լրացնելը, պետք է ծանոթանալ մեր կողմից հովանավորվող համալսարանների և բաժինների ցանկին՝ https://aef.am/university/

Եթե ձեր համալսարանն ու բաժինը կար մեր ցանկում, ապա պետք է մուտք գործել և լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/

Լուսանկարում` ԵՊՀ ուսանողները Ծաղկաձորում