ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակ՝ Սերբիայում սովորելու համար

Բելգրադի համալսարանը (Սերբիա)

Մեկնարկել է Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության՝ 2022-2023 թթ. ուսումնական տարվա «Աշխարհը` Սերբիայում» ծրագիրը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի հունվարի 25-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը (ընդմիջում` ժամը 13:00-14:00), ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410-59-96-44, +374 10-59-96-46)։

Հավելյալ մանրամասները՝ այստեղ։