Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Տղամարդկանց թիմը` Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը, Գոռ Խաչատրյանը դարձավ թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն է (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):
Շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):
Ավելի վաղ շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել էր արծաթե մեդալի, շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում ոսկի մեդալ էր նվաճել ու 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիլիթ Մկրտչյանը, շարժվող թիրախ նորմալ վազքի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկի ու արծաթ էին նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԵԱ առաջնության հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։
Մրցումները մեկնարկել են մարտի մեկին և կտևեն մինչև մարտի 5-ը: Հայաստանը 26 մարզիկ է ներկայացնում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





