Դատական իշխանության գործունեությանը ծանոթանալու և դատական նիստին ներկա գտնվելու նպատակով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր էին այցելել «Երևակ» կրթահամալիրի աշակերտները, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:
Դատական նիստին մասնակցելուց հետո, աշակերտների խնդրանքով, նախագահող դատավոր Ժորա Չիչոյանը ներկայացրեց դատարանների գործունեությունը, դատական նիստերի անցկացման կարգը, ինչպես նաև աշակերտներին ծանոթացրեց իրավաբանություն մասնագիտության առանձնահատկություններին և կարևորեց դատավորի աշխատանքի բարձր պատասխանատվությունը:
Դատավորն իր խոսքում շեշտեց՝ այնպիսի հարց չկա, որին օրենքը չպատասխանի, և որ արդարությունը վերագտնելու լավագույն ուղին դատական իշխանությանը վստահելն ու ապավինելն է։