ԳլխավորԼուր

Դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավել է. փոխնախարար

Սեպտեմբերի 1֊ից դպրոցներում ուսուցումը կլինի առկա, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Դասարաններում, որտեղ աշակերտների թիվը 20-ից ավել է, ուսուցումը չի իրականացվի օրումեջ, եթե դիմում ներկայացնեն ԿԳՄՍՆ։ Այսինք, այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ իրենք կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները հավուր֊պատշաճի, դիմում կներկայացնեն նախարարություն, և մեր ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։

Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31֊ին կգնան դպրոց։ Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։

Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5֊օրյա, թե 6֊օրյա ռեժիմով պետք է աշխատի։

Comment here