ԳլխավորԼուր

«Ուսանողական ամառ 2021»-ի մասնակիցներն Արցախում էին

«Ուսանողական ամառ 2021»-ի մասնակիցները օգոստոսի 19֊20֊ն Արցախում էին, տեղեկանում ենք «Ուսանողական ամառ Կապան» ֆեյսբուքյան խմբից։

Ուսանողներն այցելել են Գանձասար վանական համալիր, լուսանկարվել մոտակայքում գտնվող ժայռակերտ առյուծի քանդակի հետ։

«Ետդարձի ճանապարհին այցելել ենք Դեդոյին և Բաբոյին ( «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձան ), իհարկե չենք մոռացել ավանդական դարձած լուսանկարի մասին։

Փառատոնի մասնակիցները նաև ունեցել են ազատ ժամանակ Ստեփանակերտում շրջելու, քաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալու համար»,-նշված է գրառման մեջ։

Comment here