ԳլխավորԼուրԿրթություն

Հայաստանյան 5 բուհեր ներառվել են QS World University Rankings-2021 վարկանիշային ցանկում

Հայ-ռուսական համալսարան

Հայաստանյան 5 բուհեր ներառվել են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings-2021 վարկանիշային ցանկում։

Հայ-ռուսական համալսարանը զբաղեցրել է 131-րդ, Երեւանի պետական համալսարանը՝ 179-րդ հորիզոնականը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանն ու Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը գտնվում են 251-300-րդ հորիզոնականում։

Ցանկը գլխավորում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, որին հաջորդում են Տարտուի համալսարանը (Էստոնիա) եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (Ռուսաստան)։

Վարկանիշային ցանկում ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կիպրոսի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի շուրջ 2800 բուհերից 400-ը։

Comment here