Լուր

Հրդեհ՝ Ստամբուլի հյուրանոցներից մեկում. կա 2 զոհ

Հրդեհ Ստամբուլի հյուրանոցներից մեկում

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել այսօր Ստամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է TRT հեռուստաալիքը։

Հրդեհը, որի պատճառներն առայժմ հայտնի չեն, բռնկվել է Պենդիկի շրջանում գտնվող յոթհարկանի հյուրանոցում։

Փրկարարական ծառայությունների աշխատողները կարողացել են հրդեհը մարել 45 րոպեում:

Թուրքիայում հրդեհի զոհ է դարձել 2 մարդ, 3-ը վնասվածքներ ն ստացել