ԳլխավորԼուր

Խոշոր հրդեհ՝ Կրասնոդարում. այրվել է ավելի քան 50 բնակարան (տեսանյութ)

Կրասնոդար, հրդեհ

Կրասնոդարում (ՌԴ) անցած գիշեր՝ մոտավորապես ժամը 2:15-ին, խոշոր հրդեհ է բռնկվել. Ռոսիյսկայա փողոցում վառվել է ութհարկանի շենքի վերին հարկն ամբողջությամբ: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը կամ հրավառությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հրդեհն ընդգրկել  2.5 հազար քմ, ամբողջությամբ այրվել է 54-58 բնակարան։ Շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ, տուժածներ չկան։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 241 մարդ եւ 63 միավոր տեխնիկա։

Comment here