ԳլխավորԼուր

Սեուլում Հելոուինը նշելու ժամանակ հրմշտոցի զոհ է դարձել 151 մարդ

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհեվոն շրջանում հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ Է զոհվել, ևս 82-ը վնասվածքներ են ստացել: Զոհերի թվում են 19 օտարերկրացիներ, այդ թվում՝ ՌԴ 3 քաղաքացներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Անհետ կորած է համարվում 350 մարդ։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ողբերգության կապակցությամբ մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ազգային սուգ է հայտարարել։

Հրմշտոցը սկսվել է «Համիլթոն» հյուրանոցի մոտ գտնվող Իթհեվոն թաղամասի նեղ նրբանցքում ՝ Հելոունին նվիրված միջոցառումների ժամանակ, հոկտեմբերի 29-ին,  ժամը 22.22-ից (Երևանի ժամանակով ժամը 16.22-ին)։