ԳլխավորԼուր

Պայթյուն՝ Յարոսլավլի բնակելի շենքերից մեկում. կան զոհեր (լրացված)

Կենցաղային գազի պայթյուն է գրանցվել Յարոսլավլի (ՌԴ) շենքերից մեկում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Պայթյունը տեղի է ունեցել Բատովի փողոցի համար 5՝ 199 բնակարան ունեցող 10 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Փլվել են 3-ից 5-րդ հարկերի բնակարանները։

Տեղում աշխատում է 103 փրկարար եւ 29 միավոր տեխնիկա։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է մեկ զոհի ու 3 վիրավորի մասին։ Նշվում է նաեւ, որ փլատակների տակ հավանական է՝ մեկ կին ու երեխա կա։

***

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կինն ու 2012 թ. ծնված երեխան մահացած են հայտնաբերվել:

Comment here