ԳլխավորԽճանկար

Թուրքիան ցանկանում է հասնել Լուսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ 2023 թվականին թուրքական տիեզերական սարքը վայրէջք կկատարի Լուսնի վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Թուրքիայի Ազգային տիեզերական ծրագիրը ներկայացնելու ժամանակ նա նշել է, որ 2023 թվականի վերջին, անկախության 100֊րդ տարեդարձին, իրենց ուղարկած սարքը չոր վայրէջք կկատարի Լուսնի վրա։

«Կիսալուսինը մեր երկրի խորհրդանիշերից է, և այնտեղ պետք է լինի թուրքական դրոշը»֊ասել է նա։ «Մենք սա համարում ենք ոչ թե տուրիստական ​​ուղևորություն, այլ գիտական ​​առաքելություն, որը կուղղորդի ապագա սերունդներին»:

Comment here