Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 64-ամյա իսպանացի Խոակին Կապարոսը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։
Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախորդ գլխավոր մարզիչը Աբրահամ Խաշմանյանն էր (2019-ի նոյեմբեր-2020-ի փետրվար)։




Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։