ԳլխավորԼուր

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Կյանքի 75-րդ տարում մահացել է գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։

«Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին»,-գրում է 4rd.am-ը:

Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել Վանո Սիրադեղյանը, դեռ հայտնի չէ։

Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։

Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, ՀՀ ներքին գործերի նախարար, Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ պատգամավոր։

2000 թվականից հետախուզվում էր զինված հանցախումբ ղեկավարելու մեղադրանքով։

Comment here