Ներկայացնում ենք խորհուրդներ հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևից (հունվարի 13, 1866 — հոկտեմբերի 29, 1949)։
***
• Ցանկացած պահի գիտակցիր այն, ինչ մտածում, զգում, ցանկանում կամ անում ես:
• Ուշադրությունդ կենտրոնացրու ինքդ քեզ վրա:
• Միշտ ավարտին հասցրու սկսածդ:
• Ինչ որ անում ես՝ հնարավորինս լավ արա:
• Մի կապվիր այն բանին, ինչն արդյունքում կարող է ավիրել քեզ:
• Շռայլությունդ առանց վկաների ցուցաբերիր:
• Սովորիր ստանալ և շնորհակալ լինել ամեն մի պարգևի համար:
• Մի խաբիր, մի գողացիր. այդպես վարվելով դու կխաբես ու կգողանաս ինքդ քեզնից:
• Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, բայց նրանց կախվածության մեջ մի գցիր:
• Չափազանց շատ տարածք մի զբաղեցրու, մի աղմկիր ու ավելորդ ժեստեր մի արա:
• Եթե դեռ հավատ չկա մեջդ՝ ձևացրու այն:
• Մի փորձիր պահպանել ոչինչ ու ոչ ոքի:
• Մի գայթակղիր:
• Քո անձնական խնդիրներից մի խոսիր:
• Մի դատիր և մի տարբերակիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը:
• Անիմաստ ընկերություն մի արա:
• Մի հետևիր ընդհանուր միտումներին:
• Մի ծախիր քեզ:
• Ճշտապահ եղիր:
• Ուրիշի սեփականությանն ու ձեռքբերումներին մի նախանձիր:
• Մի սպառնա:
• Պահիր խոստումներդ:
• Խոստովանիր, երբ մեկը գերազանցում է քեզ:
• Հաղթահարիր վախերդ:
• Օգնիր ուրիշներին ունակ դառնալ ինքնօգնության:
• Հպարտությունդ փոխարինիր արժանապատվությամբ:
• Չարությունդ փոխարինիր ստեղծագործականությամբ:
• Նախանձդ փոխարինի ուրիշների արժանիքների հիացմունքով:
• Մի գովերգիր, բայց և մի վիրավորիր ինքդ քեզ:
• Քեզ չպատկանող ամեն ինչի մասին հոգա, ինչպես քո սեփականի:
• Ուրիշներին հրահանգներ մի տուր միայն հանուն ենթարկելու հաճույքի:
• Երբեք մի ընդդիմացիր, ուղղակի լռություն պահպանիր:
• Պարտքի տակ մի ընկիր, գնիր և վճարիր անմիջապես:
• Հրապարակային վիրավորելով՝ հրապարակային ներողություն հայցիր:
• Մի պաշտպանիր նախկին գաղափարներդ միայն հանուն նրա, որ արդեն հայտարարել ես դրանք:
• Մի պահիր անպետք իրերը:
• Երբ մեդիտացիայի ժամանակ քեզ այցելում է սատանան, ստիպիր, որ նա էլ մեդիտացիա անի:
• Մի զարդարիր քեզ ուրիշի գաղափարներով:
• Մի լուսանկարվիր հայտնիների հետ:
• Ինքդ քո դատավորը եղիր: