ԳլխավորԼուր

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնվել է Գավառին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, պաշտոնատար այլ անձինք, փորձագետներ, երիտասարդներ:

Միջոցառումը եզրափակվել է մեծամորցի երիտասարդների, Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական և պարային կատարումներով, ինչպես նաև՝ «Մեղեդի» լարային քառյակի կատարումներով։

Նշենք, որ 2024 թվականի «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը (Կոտայքի մարզ), Ալավերդին (Լոռու մարզ), Էջմիածինը (Արմավիրի մարզ), Գավառը (Գեղարքունիքի մարզ) և Վեդին (Արարատի մարզ)։