ԳլխավորԼուր

Գեղարքունիքի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։

Մայիսի 2-ի դրությամբ՝ քննվող քրեական գործով կալանավորվել է 13 անձ, ևս 2 անձի ձերբակալման որոշում է կայացվել։

Comment here