ԱրցախԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները հավելավճարներ կստանան. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին կա 1500 թափուր աշխատատեղ, որտեղ գործում է արտամրցութային կարգը։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։

«Բացի աշխատավարձից, ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կունենա նաև 30 տոկոս հավելում իր աշխատավարձին։ Դա, ըստ ընդհանուր կարգի` տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախարարությունն ուսուցչին գործուղում է որևէ մարզ»,– պարզաբանեց Խաչատրյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությունն առանձնացրել է նաև այն բնակավայրեր, որտեղ բացի այդ 30 տոկոսից, կլինի նաև լրացուցիչ 50 հազար դրամ հավելում։ Դրանք են՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը, Գեղարքունիքի, Ճամբարակի, Վարդենիսի բնակավայրերը, ինչպես նաև` Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Բերդավան բնակավայրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։