ԱրցախԳլխավորԼուր

Արցախցի 4600 ուսանողներին կրթաթոշակ կտրվի ուսման վարձը վճարելու համար. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԼՂ–ից բռնի տեղահանված 4600 ուսանող կստանա կրթաթոշակ` միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի տեղերում սովորելու դեպքում։ ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա տվյալներով` այս պահին 2100 բռնի տեղահանված ուսանող կա բարձրագույն կրթության, 2500–ը` միջին մասնագիտական կրթության մասով։

ՀՀ կառավարությունն ուսումնասիրություն է կատարել` ՀՀ կրթական տարբեր հաստատությունների տարբեր մասնագիտությունների ամսական վարձավճարը պարզելու համար։ Արդյունքում այդ թիվը եղել է 400-700 հազար դրամի միջակայքում։

«Եթե ուսանողը ընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր սահմանած չափն է կամ դրանից պակաս, ապա ամբողջական հատուցում կստանա։ Եթե ընտրի այնպիսի բուհ,տեղ մեր տված գումարից մի քիչ ավելի լինի, ապա ուսանողն ինքը պետք է ավելացնի։ Մենք հնարավորություն ենք տալիս նրան ընտրելու այնպիսի բուհ, որ պետության աջակցությունը բավարար լինի` ամբողջ վճարը փակելու համար»,– հյատարարեց Խաչատրյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի գումարը փոխանցվելու է անկանխիկ եղանակով` հենց ուսումնական հաստատությունների հաշվեհամարին։