«Արտեկ» միջազգային ճամբարում ավարտվել է «Կենդանի դասականը» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում «Ռուսական տան» ֆեյսբուքյան էջից։
15 պատանի աշխարհի տարբեր երկրներից անցել են եզրափակիչ փուլ։ Նրանցից երեքը Հայաստանի ներկայացուցիչներ են` Վաչե Խառատյանը (Михаил Зощенко, «Золотые слова»), Ելիզավետա Դավթյանը (Ирина Пивоварова, «Интересный концерт») և Ալեքս Տեր-Պողոսյանը (Павел Санаев, «Похороните меня за плинтусом»)։
Միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: