ԳլխավորԼուր

ԱրՊՀ հանրակացարանի սենյակների տրամադրումը կմեկնարկի օգոստոսի 29-ին

ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում 2021-2022 ուստարում բնակվելու համար դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 27-ը՝ ժամը 17։00-ն։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակացարանում բնակվելու համար առաջնահերթությունը կտրվի զոհված, անհայտ կորած ազատամարտիկների, պատերազմի առաջին կարգի հաշմանդամների, 44-օրյա պատերազմի արդյունքում բռնատեղահանված ընտանիքների այն ուսանող զավակներին, ովքեր սովորում են ԱրՊՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգում և բնակվում են Ստեփանակերտից զգալի հեռավորություն ունեցող բնակավայրերում։

ԱրՊՀ հանրակացարանի սենյակների տրամադրումը կմեկնարկի օգոստոսի 29-ին` ժամը 10:00-ից:

Համաձայն կանոնակարգի` հանրակացարանում բնակվելու համար ուսանողը պետք է.

-լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.

1. տեղեկանք փաստացի բնակության վայրից (բռնատեղահանվածի դեպքում՝ տեղեկանք, որտեղ նշված լինի ներկայիս բնակության վայրը եւ որտեղից է բռնատեղահանված).

2. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.

3. կարգավիճակը հաստատող տեղեկանք (այլ փաստաթղթեր)․

4. 2 լուսանկար 3×4 չափի:

5. անձնագրի (ծննդյան վկայականի) պատճենը։

Հավելյալ հարցերի դեպքում դիմել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, հեռախոս՝ 047 94 91 50։

Comment here