ԳլխավորԼուր

Արցախի ԿՖՄԿ-ի մանկապատանեկան մարզադպրոցի շենքային պայմանները խիստ անմխիթար վիճակում են

Մարզադպրոց Արցախում

«ԼՂՀ Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոն» հասարակական կազմակերպության մանկապատանեկան մարզադպրոցի թենիսի միակ մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի:

Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է մարզադպրոցի տնօրեն Էրիկ Գալստյանը՝ մանրամասնելով, որ մարզադահլիճը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է ենթարկվել 2009 թվականին։

«Շենքը կեսը գտնվում է հողի տակ։ Տեղումների ժամանակ  հողի խոնավությունը փոխանցվում է պատերին, ինչի հետևանքով շենքային պայմաններն անմխիթար վիճակում են։ Մինչև 44-օրյա պատերազմը, ԿԳՄՍ նախարարի մարզադպրոց  այցելելուց հետո, որոշվեց  պետական միջոցներով կոսմետիկ վերանորոգում իրականացնել, սակայն պատերազմի հետևանքով այն չիրականացավ»,-ներկայացրել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ տարվա ցանկացած եղանակի  շենքում խոնավ է, և օրական մի քանի անգամ տաքացուցիչով փորձում են փոքր-ինչ չեզոքացնել խոնավությունը:

Ըստ տնօրենի՝ մարզադպրոցը  վերջին անգամ համապատասխան գույք ստացել է չորս տարի առաջ, որը ներկայում խոնավության պատճառով նույնպես ոչ բարվոք վիճակում է գտնվում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Մարզադպրոց Արցախում