ԱրվեստԳլխավորԼուր

«Վարդան Մամիկոնյանը», «Սասունցի Դավիթը»…  Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

Երվանդ Քոչար, «Սասունցի Դավիթը»

Այսօր ականավոր հայ գեղանկարիչ, քանդակագործ, եռաչափ (ծավալային) և մոմանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի (15 հունիսի, 1899 — 22 հունվարի, 1979) ծննդյան օրն է:

Քոչարի նշանակալի ստեղծագործական հանգրվանը եղել է Փարիզը, որտեղ ապրել է շուրջ 14 տարի: Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեց իր ստեղծած «տարածական նկարչության» նմուշները:

Նկարիչը 1936թ. գալիս է Երևան և մինչև կյանքի վերջն ապրում հայրենիքում։

1944-1945թթ. նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։

Առավել հայտնի ստեղծագործություններից են «Զվարթնոցի արծիվը» (1955 թվական), «Սասունցի Դավիթը» (1959 թվական), «Էքստազը» (1960 թվական), «Պատերազմի արհավիրքը» (1962 թվական), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թվական), «Վարդան Մամիկոնյանը» (1972 թվական), «Մելամաղձություն»։