ԳլխավորԼուր

ՀՀ քաղաքացիները Դոնի Ռոստովում կարող են կապ հաստատել հյուպատոսության հետ. հեռախոսահամարներ

«Վագներ» ռազմական կազմակերպության անդամները Դոնի Ռոստովում

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով»,–նշել է Բադալյանը։

Հյուպատոսության հեռախոսահամարն է` +7 989 502 96 50։

Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիրը Պուտինը այսօր հայտարարել է, որ Դոնի Ռոստովում իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել՝ փաստացի արգելափակված է քաղաքացիական ու ռազմական կառավարման օրգանների աշխատանքը։ Իսկ ավելի վաղ տարբեր տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամները գրավել ենք քաղաքը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը զինված ապստամբության փորձ է արել։ Կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ–ն հրթիռա–հրետանային հարվածներ է հասցրել «Վագներ» ՄՌԿ–ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։

ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։