ԳլխավորԼուր

ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձել են Հայաստան

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, հնարավոր է դարձել տեղափոխել Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները:

Comment here