ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 6 հաստատված դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78-ն է։ Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի: Հնարավոր է, որ ևս մի քանի հարյուրը մեկուսացվեն, դրանից հետո կկիրառվի միայն ինքնամեկուսացման սկզբունքը»,- ասել է Թորոսյանը:

 

Comment here