Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Զոհվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) ուսանողը

Արտակ Սարգսյան

Նոր ողբերգություն ՀՖՀՀ-ում․ մեր ուսանող Արտակ Սարգսյանը ևս զոհվեց իր հայրենիքի փրկության մարտում, տեղեկացնում են Հայաստանում ֆրանսիական համալսարանից (UFAR)։

«19-ամյա Արտակն իրավագիտություն սովորելու համար ընտրել էր ՀՖՀՀ-ն: Թերևս ուզում էր փաստաբան կամ դատավո՞ր դառնալ։ Իսկ հիմա նրա երազանքներն անհետացան։ Ե՞րբ կանգ կառնի այս մահերի շարքը, այս ատելի կոտորածը։ Ինչ նոր ահազդու դեպքեր են հարկավոր, որ միջազգային հանրությունը տա իր խիստ արձագանքը՝ դադարեցնելու համար անմեղների կոտորածը, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ու շրջակա միջավայրի կործանումը։

Մտովի և մեր աղոթքներով Արտակի ծնողների, ընտանիքի և ընկերների հետ ենք։ Խաղաղություն հոգուդ, սիրելի՛ Արտակ»։

Comment here