Ֆրանսիայում սովորելը շատ ուսանողների երազանքն է։ Ներկայացնում ենք մի քանի տեղեկություններ, որ պետք է իմանալ նախքան ֆրանսիական համալսարաններ դիմելը:
- Ուսումը ֆրանսիական պետական բուհերում անվճար է։ Ավելին, շատ միջազգային ուսանողներ կարող են նույնիսկ կրթաթոշակ և արտոնություններ ակնկալել: Այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի վճարել բնակության և գրանցման վճարը:
- Առաջին կուրսից հետո ֆրանսիական ուսումնական հաստատություններից դուրս մնալու հավանականությունը շատ բարձր է։ Որոշ մասնագիտությունների գծով այն կարող է հասնել նույնիսկ 70%-ի:
- Դուք կարող եք համատեղել ուսումը եւ աշխատանքը Ֆրանսիայում, բայց դա պետք է լինի ոչ ավելի, քան շաբաթական 20 ժամը:
- Ֆրանսիայում 20-բալանոց գնահատման համակարգ է։ Այս դեպքում առավելագույն 20 միավոր ստանալը շատ դժվար է: Ընդհանուր առմամբ, ավելի քան 10 միավորը նշանակում է, որ ստուգարքը կամ քննությունը հանձնել եք:
- Ուսանողը ինքնուրույն է կազմում իր ուսումնական անհատական պլանը: Կան մի շարք պարտադիր առարկաներ, որոնք կարող են լրացվել ընտրովի առարկաներով:
- Որպես կանոն՝ սեսիաները ֆրանսիական բուհերում 1-2 շաբաթ են տեւում։ Այս դեպքում քննությունները կարող են լինել գրեթե ամեն օր։
- Ինչ վերաբերում է քննությունների ձևին, ապա դրանց մեծ մասը գրավոր աշխատանքներ են։ Այսինքն, սովորական տոմսերը եւ բանավոր պատասխաններ մի սպասեք: Իհարկե, ուսման ընթացքում որոշ դեպքերում նույնպես ստիպված կլինեք խոսել՝ սեմինարներում, նախագծերի պաշտպանություններում և այլն:
- Ֆրանսիայի տասնյակ համալսարաններում անգլերեն լեզվով ուսուցման ծրագրեր կան, ինչը շատ հարմար է, եթե արդեն ունեք անգլերենի իմացության քննությունների վկայական: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք կարիերա կառուցել Ֆրանսիայում կամ նույնիսկ պրակտիկա անցնել, ապա այստեղ չեք կարող անել առանց ֆրանսերենի:
- Ուսանողների Ֆրանսիայում տրամադրվում են տարբեր զեղչեր՝ բժշկական ապահովագրության, վարձակալության, տրանսպորտի, թանգարաններ և թատրոններ այցելելու. Բացի այդ, ֆիթնես կենտրոնները ունեն հատուկ պայմաններ ուսանողների համար։
- Միջազգային ուսանողները ունեն նույն իրավունքներն ու արտոնությունները, ինչ ֆրանսիացիները: