ԳլխավորԼուրՈւսումնառություն Հայաստանում

Մnնթե Մելքnնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության ժամկետը երկարաձգվել է

Մnնթե Մելքnնյանի անվան ռազմամարզական վարժարան

Մnնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը, փոխանցում է ՀՀ ՊՆ-ն։

Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից):

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ  էլեկտրոնային  (www.monte.amկայքում),
  2. Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ),
  3. Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,
  4. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),
  5. 10-րդ դասարան ընդունվելու համար 9-ամյա՝ հիմնական կրթության վկայականը,
  6. Ծննդյան վկայականը (անձնագիրը) և պատճենը,
  7. ՀԾՀ (սոցքարտ) քարտը և պատճենը,
  8. 3×4 չափի 4 լուսանկար,
  9. Ծնողի անձնագրի և սոցքարտի պատճենները:

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով:

Վարժարանի սաների համար սահմանվելու է կրթաթոշակ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության և քննությունների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ
+374 (60) 71-30-00,
+374 (60) 71-30-03,
+374 (60) 71-30-01,
+374 (99) 04-26-22
+374 (91) 99-95-30
հեռախոսահամարների միջոցով կամ այցելելով ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (ք. Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1)։