ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն:

Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ Հայաստանբանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված գումարները դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/:

Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:
Խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել ԳԹԿ՝ 57 63 37, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ info@atc.am :

Comment here