ԳլխավորԼուր

Վրաստանում քննությունների արդյունքները բողոքարկելու համար 50 լարի պետք է վճարել

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հայտարարությամբ՝ դիմորդները և ուսանողական գրանտային մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան օգոստոսի 11-ից ժամը 10:00-ից օգոստոսի 14-ը ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում բողոքարկելու քննությունների արդյունքները, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»:

Կենտրոնի տեղեկատվությամբ՝ բողոքարկման դիմումները  կընդունվեն միայն www.naec.ge էլեկտրոնային կայքին ուղարկելու դեպքում։

Առանց գումարը (50 լարի, մոտ 7800 դրամ) վճարելու  բողոքարկման դիմում լրացնելն անհնար կլինի:

Comment here