Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության և գնդակոծության հետևանքով գույքի և շինության վնասման 51 դեպք է գրանցվել։ Հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Դրանցից 4-ը ենթակառուցվածքների, 4-ը տրանսպորտային միջոցների, 2-ը ընտանի կենդանիների և 41 շինությունների վնասման դեպքեր են։ 41 շինություններից 22 շինություն վնասվել են այսօրվա ընթացքում։
Շինությունների նախնական ուսումնասիրությամբ՝ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման»,- ասաց Չոբանյանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։