Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Բացվել է զոհված բերդավանցիների հիշատակին նվիրված հուշահամալիրը

Այսօր՝ հունվարի 9-ին, սահմանապահ Տավուշի Բերդավան գյուղի բարձունքում բացվել է Հայաստանի և Արցախյան 44-օրյա պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։

Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։

Հուշահամալիրի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բերդավանցիներն են՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը: