ԳլխավորՄի կտոր գիրք

Խուլիո Կորտասար. «Բոբիի անունից»

Ներկայացնում ենք հատվածներ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի (26.08.1914-12.02.1984) «Բոբիի անունից» ստեղծագործությունից։

***

Երեկ լրա­ցավ նրա ութ տա­րին, մենք գե­ղե­ցիկ տոն կազ­մա­կեր­պե­ցինք նրա հա­մար, և Բո­բին գոհ մնաց լա­րո­վի գնաց­քից, ֆուտ­բո­լի գն­դա­կից և մո­մե­րով տոր­թից: Քույրս վա­խե­նում էր, թե նա հենց այդ օրե­րին դպ­րո­ցից տուն կգա վատ գնա­հա­տա­կան­նե­րով, բայց հա­կա­ռա­կը եղավ՝ լա­վաց­րեց թվա­բա­նու­թյու­նը ու ըն­թեր­ցա­նու­թյու­նը, և պատ­ճառ չկար նրան զր­կե­լու խա­ղա­լիք­նե­րից, ընդ­հա­կա­ռա­կը: Ասա­ցինք, որ հրա­վի­րի ըն­կեր­նե­րին, և նա Բե­տո­յին ու Խու­ա­նի­տա­յին բե­րեց հե­տը, եկավ նաև Մա­րի­ո Պան­սա­նին, բայց նա քիչ մնաց, որով­հետև հայ­րը հի­վանդ էր: Քույրս թույլ տվեց բա­կում խա­ղալ մինչև մութն ընկ­նե­լը, և Բո­բին գն­դա­կի բա­ցումն արեց, թեև մենք եր­կուսս էլ վա­խե­նում էինք, թե նրանք եռան­դով ջար­դու­խուրդ կա­նեն մեր բույ­սե­րը:

Երբ նարն­ջահ­յու­թի ու տոր­թի ժա­մը եկավ, բո­լորս մի­ա­սին նրա հա­մար եր­գե­ցինք «Կա­նաչ հրա­նունկ» եր­գը և շատ ծի­ծա­ղե­ցինք, որով­հետև բո­լորս էլ գոհ էինք, հատ­կա­պես Բո­բին և քույրս: Ես, իհար­կե, չդա­դա­րե­ցի հետևել Բո­բի­ին, բայց դա ինձ ժա­մա­նա­կի վատ­նում էր թվում. ի՞նչ հս­կել, եթե հս­կե­լու բան չկար, բայց միևնույն է, հս­կե՛լ Բո­բի­ին, երբ նա ցր­ված է, որո­նե­լով այն հա­յաց­քը, որը քույրս կար­ծես չի նկա­տում, իսկ ինձ այն­քա՜ն ցավ է պատ­ճա­ռում: Այդ օրը Բո­բին քրոջս մի ան­գամ այդ­պես նա­յեց, ճիշտ այն պա­հին, երբ նա վա­ռում էր մո­մե­րը, հա­զիվ մի վայրկ­յան, մինչև աչ­քե­րը ցած իջեց­նելն ու իբրև լավ դաս­տի­ա­րակ­ված երե­խա «Տոր­թը շատ սի­րուն է, մայ­րիկ» ասե­լը:

Բա­վա­կա­նին ուշ պառ­կե­ցինք, բայց շա­բաթ օր էր, և Բո­բին առա­վոտ­յան եր­կար կա­րող էր թա­վալ­վել ան­կող­նում, ինչ­պես և մենք: Ես վեր­ջի­նը գնա­ցի պառ­կե­լու, դրա­նից առաջ զբաղ­վե­ցի ճաշ­ա­սեն­յա­կը կար­գի բե­րե­լով և աթոռ­ներն իրենց տե­ղը դնե­լով. երե­խա­նե­րը խոր­տակ­ված նավ և այլ խա­ղեր էին խա­ղա­ցել, որոն­ցից հե­տո տու­նը միշտ տակ­նուվ­րա է լի­նում: Պա­հե­ցի եր­կար դա­նա­կը և նախ­քան պառ­կելս տե­սա, որ քույրս ար­դեն մուշ-­մուշ քնած է: Գնա­ցի Բո­բի­ի սեն­յա­կը և նա­յե­ցի նրան. պառ­կած էր փո­րի վրա, ինչ­պես սի­րում էր քնել շատ փոքր հա­սա­կից, ար­դեն հա­տա­կին էր նե­տել սա­վան­նե­րը և մի ոտ­քը հա­նել մահ­ճա­կա­լից, բայց խո­րը քնած էր՝ դեմ­քը բար­ձի մեջ թա­ղած: Եթե ես որ­դի ու­նե­նա­յի, ես էլ կթող­նե­ի, որ նա այդ­պես քներ, սա­կայն ի՞նչ իմաստ ու­նի այդ­պի­սի բա­նե­րի մա­սին մտա­ծել: Պառ­կե­ցի և չու­զե­ցի կար­դալ, հաս­կա­նա­լով, որ լավ չա­րե­ցի, որով­հետև քունս չէր տա­նում, և ինձ հետ կա­տար­վեց այն, ինչ միշտ կա­տար­վում է այդ ժա­մին, երբ զրկ­վում ես կամ­քից, և մտ­քե­րը ցատ­կո­տում են բո­լոր կող­մե­րից և ճշ­մա­րիտ են թվում, ինչ միտքդ է գա­լիս հան­կար­ծա­կի, ճշ­մա­րիտ է և գրե­թե միշտ սար­սա­փե­լի, և ոչ մի մի­ջոց չկա դրան­ցից ազատ­վե­լու՝ ան­գամ աղո­թե­լով:

Շա­քա­րա­ջուր խմե­ցի և սպա­սե­ցի՝ երեք հար­յու­րից սկ­սած ետևից առաջ հաշ­վե­լով, որ ավե­լի դժ­վար է և քուն է բե­րում և հենց այն պա­հին, երբ ար­դեն քուն մտ­նե­լու վրա էի, կաս­կած մտավ մեջս, թե արդ­յոք պա­հե՞լ էի դա­նա­կը, թե՞ դեռ սե­ղա­նի վրա էր: Հի­մար էի, որով­հետև ամեն ինչ հա­վա­քել էի և հիշ­ում էի, որ դա­նա­կը դրել եմ պա­տի պա­հա­րա­նի ներքևի դա­րա­կում, բայց միևնույն է, կաս­կա­ծում էի: Վեր կա­ցա, և իհար­կե, դա­րա­կում էր՝ կտ­րա­տող այլ պա­րա­գա­նե­րի հետ խառն­ված: Չգի­տեմ, թե ին­չու ցան­կու­թյուն ու­նե­ցա դա­նա­կը պա­հել իմ նն­ջա­սեն­յա­կում, նույ­նիսկ մի պահ հա­նե­ցի այն, բայց դա ար­դեն չա­փա­զանց էր: Հա­յե­լու մեջ ինձ նա­յե­ցի և ծա­մած­ռու­թյուն արե­ցի: Դա էլ շատ սր­տովս չէր այդ ժա­մին, և ես մի բա­ժակ անի­սօ­ղի լց­րի, թեև դա անզ­գուշ­ու­թյուն էր իմ այս լյար­դով, և կում-­կում խմե­ցի ան­կող­նում, որ վեր­ջա­պես քունս գտ­նեմ: Մեր­թընդ­մերթ լսում էի քրոջս խռ­ռո­ցը, իսկ Բո­բին խո­սում էր կամ տնքտն­քում, ինչ­պես միշտ:

Եվ հենց այն ժա­մա­նակ, երբ ար­դեն քուն էի մտել, ամեն բան մի հար­վա­ծով ետ եկավ. առա­ջին դեպ­քը, երբ Բո­բին քրոջս հարց­րեց, թե ին­չու՞ էր նա իր հետ վատ, իսկ քույրս, որ ուղ­ղա­կի սուրբ է,- բո­լորն են դա ասում,- այն­պես էր նա­յում նրան, կար­ծես դա կա­տակ լի­ներ, և նույ­նիսկ ծի­ծա­ղեց, իսկ ես, որ մա­տե էի պատ­րաս­տում այդ­տեղ, հիշ­ում եմ, որ Բո­բին չծի­ծա­ղեց, ընդ­հա­կա­ռա­կը, նեղ­ված էր թվում և ու­զում էր իմա­նալ: Այդ ժա­մա­նակ նա ար­դեն մոտ յոթ տա­րե­կան էր և միշտ տա­րօ­րի­նակ հար­ցեր էր տա­լիս, ինչ­պես բո­լոր փոք­րիկ­նե­րը: Հիշ­ում եմ այն օրը, երբ ինձ հարց­րեց, թե ին­չո՞վ են ծա­ռե­րը մեզ­նից տար­բեր­վում, իսկ ես իմ հեր­թին հարց­րի, թե ին­չո՞վ, և Բո­բին ասաց. «Մո­րա­քույր, ախր նրանք հագն­վում են ամ­ռա­նը և մեր­կա­նում ձմ­ռա­նը»: Եվ ես բե­րանս բաց մնա­ցի, որով­հետև իրոք այդ­պես է:

Ախ, այդ փոք­րի՜կը, բայց ի վեր­ջո բո­լորն են այդ­պի­սին: Եվ հի­մա քույրս էր զար­ման­քով նրան նա­յում, ասաց, որ եր­բեք վատ չի եղել նրա հետ, մի­այն խիստ եր­բեմն, երբ նա վատ է պա­հել իրեն կամ հի­վանդ է եղել, և հարկ է եղել այն­պի­սի բա­ներ անել, որ նրան դուր չէ­ին գա­լիս, Խու­ա­նի­տա­յի և Մա­րի­ո Պան­սա­նի­ի մայ­րիկ­ներն էլ են խիստ լի­նում իրենց երե­խա­նե­րի հետ, երբ հարկ է լի­նում, բայց Բո­բին շա­րու­նա­կում էր տխուր նա­յել նրան, և վեր­ջում բա­ցատ­րեց, որ ցե­րե­կը չէ, այլ գիշ­երն է նա վատ եղել իր հետ, երբ ին­քը քնած է եղել, և մենք եր­կուսս էլ ապ­շած մնա­ցինք: Կար­ծեմ ես սկ­սե­ցի բա­ցատ­րել նրան, որ ոչ ոք մեղք չու­նի երազ­նե­րում կա­տար­վող բա­նե­րում, որ վատ երազ է եղել և վերջ, պետք չէ մտա­հոգ­վել: Այդ օրը Բո­բին չպն­դեց, նա միշտ էլ ըն­դու­նում էր մեր բա­ցատ­րու­թյուն­նե­րը, և բարդ երե­խա չէր, բայց մի քա­նի օր հե­տո լու­սա­բա­ցին արթ­նա­ցավ ճչա­լով լաց լի­նե­լով, և երբ ես գնա­ցի նրա մոտ, գր­կեց ինձ և չու­զեց խո­սել, մի­այն լա­լիս էր ու լա­լիս,- հաս­տատ մեկ այլ վատ երազ,- մինչև որ կե­սօ­րին սե­ղա­նի շուրջ հան­կարծ հիշ­եց և նո­րից հարց­րեց քրոջս, թե ին­չու՞ էր նա այդ­քան վատ իր հետ, երբ ին­քը քնած էր: Այս ան­գամ քույրս սր­տին մոտ ըն­դու­նեց, Բո­բի­ին ասաց, թե նա ար­դեն բա­վա­կա­նին մեծ է, որ երազն իրա­կա­նու­թյու­նից տար­բե­րի և, եթե շա­րու­նա­կի նույն բա­նը պն­դել, կխո­սի բժիշկ Կապ­լա­նի հետ, որով­հետև հա­վա­նա­բար նա ճի­ճու կամ կույր աղի­քի բոր­բո­քում ու­նի, և պետք է մի բան անել:

***

Ես զգա­ցի, որ Բո­բին հի­մա կսկ­սի լաց լի­նել և շտա­պե­ցի նո­րից բա­ցատ­րել, թե ինչ բան են մղ­ձա­վան­ջա­յին երազ­նե­րը, և որ նա պետք է հաս­կա­նա, որ ոչ ոք իրեն այն­քան չի սի­րում, որ­քան մայ­րի­կը, ան­գամ ես, որ այդ­քան շատ եմ սի­րում իրեն, իսկ նա լսում էր շատ լուրջ, ար­ցուն­քի կա­թի­լը սր­բե­լով, և ասաց, որ ան­շուշտ, ին­քը դա գի­տի, աթո­ռից իջավ, որ գնա քրոջս համ­բու­րի, որը չգի­տեր, թե ինչ աներ, իսկ հե­տո մտա­խոհ եր­կար նա­յում էր օդի մեջ: Ցե­րե­կը ես բակ գնա­ցի նրա ետևից և խնդ­րե­ցի, որ ինձ պատ­մի, որով­հետև ես իր մո­րա­քույրն եմ, և ինձ կա­րող է ամեն բան վս­տա­հել, ինչ­պես մայ­րի­կին և եթե չի ու­զում նրան ասել, թող ինձ ասի: Երևում էր, որ չի ու­զում խո­սել, շատ ծանր էր նրա հա­մար, բայց ի վեր­ջո ինչ­-որ բան ասաց, որ իբր գիշ­երն ամեն բան ու­րիշ էր, խո­սեց ինչ­-որ սև շո­րե­րի մա­սին, որոն­ցից չէր կա­րո­ղա­նում ազա­տել թե՛ ձեռ­քե­րը, թե՛ ոտ­քե­րը. բո­լորն էլ տես­նում են այդ­պի­սի մղ­ձա­վան­ջա­յին երազ­ներ, բայց շատ ցա­վա­լի էր, որ Բո­բին հենց քրոջս էր տես­նում այդ երազ­նե­րում, ով այն­քան բան է զո­հա­բե­րել հա­նուն նրա,- ես դա ասա­ցի նրան, կրկ­նե­ցի, իսկ նա՝ այո՛, իհար­կե, հա­մա­միտ էր:

***

Քույրս ասաց, թե Բո­բին շատ կեղ­տոտ է և հենց այդ երե­կո լո­ղաց­նե­լու է նրան, թե՝ որ­քան էլ որ մեծ է, միշտ մո­ռա­նում է ականջ­ներն ու ոտ­քե­րը լվա­նալ: Բայց ի վեր­ջո ես լո­ղաց­րի նրան, որով­հետև քույրս հոգ­նում էր երե­կո­յան կողմ, և երբ օճա­ռում էի նրան, իսկ նա խա­ղում էր պլատ­մաս­սա­յե բա­դի­կով, որին եր­բեք չէր կա­մե­ցել լքել, հա­մար­ձակ­վե­ցի հարց­նել, թե վեր­ջերս լա՞վ է քնում:
— Քիչ թե շատ, — պա­տաս­խա­նեց նա՝ մի պահ բա­դի­կին լո­ղաց­նե­լով տար­վե­լուց հե­տո:
— Ինչ­պե՞ս թե՝ քիչ թե շատ: Վատ երազ­ներ տես­նու՞մ ես, թե՞ ոչ:
— Անց­յալ գիշ­եր տե­սել եմ,- ասաց Բո­բին՝ բա­դի­կին սու­զե­լով և ջրի տակ պա­հե­լով:
— Մայ­րի­կին պատ­մե՞լ ես:
— Ո՛չ: Նրան՝ ոչ: Նրան…

Ինձ ժա­մա­նակ չտ­վեց որևէ բան անե­լու, այդ­պես օճա­ռոտ նետ­վեց վրաս և ինձ նե­ղը գցե­լով՝ գր­կեց լա­լով ու դող­դո­ղա­լով, մինչ­դեռ ես աշ­խա­տում էի ետ հրել նրան, իսկ նրա մար­մի­նը սպր­դում էր մատ­նե­րիս արան­քից, մինչև ին­քը ցած սա­հեց ու նս­տեց լո­գա­րա­նի մեջ և հեծկլ­տաց՝ ձեռ­քե­րով դեմ­քը ծած­կե­լով: Վա­զե­վազ եկավ քույրս՝ մտա­ծե­լով, թե Բո­բին սայ­թա­քել է և մի տե­ղը ցա­վում է, բայց նա գլ­խով ո՛չ ասաց, մեծ ճի­գով հե­կե­կո­ցը կտ­րեց, որից դեմքն այ­լայլ­վեց, և կանգ­նեց լո­գա­րա­նի մեջ, որ տես­նենք, թե ոչինչ էլ չի եղել՝ հրա­ժար­վե­լով խո­սել, մերկ ու օճա­ռոտ և այն­քա՜ն մի­այ­նակ իր զսպ­ված ող­բի մեջ, որ ես ու քույրս չէ­ինք կա­րո­ղա­նում հանգս­տաց­նել նրան, թեև վրա էինք հա­սել սր­բիչ­նե­րով, գուր­գու­րանք­նե­րով ու խոս­տում­նե­րով:

Այդ դեպ­քից հե­տո ես միշտ առիթ էի փնտ­րում Բո­բի­ին վս­տա­հու­թյուն ներշն­չել այն­պես, որ նա գլ­խի չընկ­նի, թե ու­զում եմ խո­սեց­նել իրեն, բայց շա­բաթ­ներ ան­ցան, և նա ոչ մի ան­գամ ցան­կու­թյուն չու­նե­ցավ ինձ որևէ բան ասել. այժմ, երբ նրա դեմ­քի ար­տա­հայ­տու­թյան մեջ որևէ բան էի նկա­տում, ան­մի­ջա­պես կա՛մ հե­ռա­նում էր, կա՛մ գր­կում ինձ, որ կոն­ֆետ խնդ­րեր կամ թույլտ­վու­թյուն՝ փո­ղո­ցի անկ­յու­նում Խու­ա­նի­տա­յի ու Մա­րի­ո Պան­սա­նի­ի հետ խա­ղա­լու: Քրոջս ոչինչ չէր խնդ­րում, շատ ուշ­ա­դիր էր նրա նկատ­մամբ, իսկ նրա առող­ջու­թյու­նը դեռևս բա­վա­կա­նին թույլ էր, և ինքն իրեն շատ նե­ղու­թյուն չէր տա­լիս Բո­բի­ի մա­սին հոգ տա­նե­լու, որով­հետև առա­ջի­նը միշտ ես էի հաս­նում, իսկ նա ինձ ըն­դու­նում էր ցան­կա­ցած, ան­գամ ան­մե­նատ­հաճ հար­ցում, երբ դրա կա­րի­քը լի­նում էր, այն­պես որ` քույրս չէր նկա­տում այն, ին­չը ես մի­ան­գա­մից էի տե­սել՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ իրեն այդ ձևով նա­յե­լը, դռան արան­քում մնա­լը՝ նախ­քան կնա­յեր իրեն, մինչև ես նկա­տում էի, և նա արագ իջեց­նում էր հա­յաց­քը և սկ­սում վազվ­զել, կամ որևէ հնա­րա­միտ բան անել:

Դա­նա­կի դեպ­քը պա­տա­հա­կա­նու­թյուն էր. ես փո­խում էի խո­հա­նո­ցի պա­հա­րա­նի դա­րա­կի թուղ­թը և հա­նել էի ամ­բողջ սպաս­քը, չէի նկա­տել, որ Բո­բին ներս է մտել, մինչև շրջ­վե­ցի նոր թուղթ կտ­րե­լու և տե­սա, թե ինչ­պես է նա նա­յում եր­կար դա­նա­կին: Ան­մի­ջա­պես շե­ղեց ուշ­ադ­րու­թյու­նը, կամ ցան­կա­ցավ, որ ես չն­կա­տեմ, բայց ինձ ծա­նոթ էր նրա նա­յե­լու այդ ձևը և, չգի­տեմ, գու­ցե անմ­տու­թյուն էր ինչ­-որ բան մտա­ծե­լը, բայց այն սար­սուռ առա­ջաց­րեց իմ մեջ՝ որ­պես սառ­նաշ­ունչ մի հողմ այս տա­քուկ խո­հա­նո­ցում: Ի վի­ճա­կի չե­ղա որևէ բան ասել նրան, սա­կայն գիշ­ե­րը մտա­ծե­ցի, որ Բո­բին դա­դա­րել է քրոջս հարց­նել, թե ին­չո՞ւ է նա իր հետ վատ, մի­այն եր­բեմն նա­յում էր նրան այն­պես, ինչ­պես եր­կար դա­նա­կին էր նա­յել՝ այն օտա­րո­տի հա­յաց­քով…

Comment here