Ընկերների միջազգային օրը մի շարք երկրներում նշվում է հունիսի 9-ին։
***
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է (Լառոշֆուկո)։
Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը’ երբեք (Ժան Ժակ Ռուսո)։
Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է գանձ (Իոանն Ստոբեյ)։
Ով այնքան խուլ է, որ նույնիսկ ընկերոջից ճշմարտություն չի ուզում լսել, նա անհույս է (Մարկուս Տուլուս Ցիցերոն)։
Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է (Բենջամին Ֆրանկլին)։
Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է (Հենրի Ադամս)։
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք (Ալֆիերի)։
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը (Բեկոն)։
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է (Գրաֆ)։
…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները (Դեբիդուր)։
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում (Թուկիդիտես)։
Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը (Ժանլիս)։
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված (Լաբրյուեր)։
Ավելի լավ է խաբված լինել ընկերներից, քան չվստահել նրանց (Լառոշֆուկո)։
Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի (Լեսինգ)։
Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես (Կրասիցկի)։
Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը (Հիպել)։
Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում (Էթել Մամֆորդ)։
Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է (Միզներ)։
Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ (Պյութագորաս)։
Եթե ընկերությունն ընդհատվել է, ուրեմն չէր էլ սկսվել (Պուբլիլիոս Սիրոս)։
Երջանկության միջազգային օրն է. աֆորիզմներ
Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին (Ռենար)։
Բանն այն չէ, թե ումից ես ծնվել, այլ այն, թե ում հետ ես ընկերություն անում (Սերվանտես)։
Մեծ մարդու ընկերությունն աստվածների պարգև է (Վոլտեր)։
Երբ շան ու կատվի մեջ հանկարծ ընկերություն է սկսվում, դա այլ բան չէ, քան դաշինք` ընդդեմ խոհարարի (Ստեֆան Ցվայգ)։
Սերը մատչելի է բոլորին, բայց ընկերությունը սրտի քննություն է (Ուդետո)։
«Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է (Պեդրո)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում https://t.me/usanoghmedia
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։