ԳլխավորԺամանցԼուր

Թեյի միջազգային օրն է. հետաքրքրական փաստեր

Աղջիկը լուսամուտի մոտ

Թեյը ըմպելիք է, առանց որի անհնար է պատկերացնել ոչ մի օր. այն խմում են նախաճաշին, ճաշին, ընթրիքին և սնվելու միջև ընկած ժամանակահատվածում: Մի քանի հետաքրքիր փաստեր՝ Թեյի միջազգային օրվա կապակցությամբ:

• Արևելքում թեյ խմում են ավելի քան 5 հազար տարի, իսկ Արևմուտքում ընդամենը 400-ից մի քիչ ավելի։

• Մինչև 1800-ական թվականները Սիբիրում թեյի խորանարդիկներն օգտագործվում էին որպես վճարման միջոց։

• Թեյի տոպրակիկները հայտնվել են ԱՄՆ-ում 1904 թվականին։

• Աշխարհում ամենից շատ թեյ է խմում Իռլանդիան, իսկ Բրիտանիան միայն երկրորդ տեղում է։

• Թեյը Իրանի և Աֆղանստանի ազգային ըմպելիքն է։

• Թեյի ավելի քան 1500 տեսակներ կան։

• Ամենից շատ թեյ արտադրում է թեյի հայրենիք համարվող Չինաստանը, Հնդկաստանը երկրորդն է։

• Ջրից հետո թեյը ամենաշատ սպառվող ըմպելիքն է։

• Աշխարհի ամենաթանկ թեյախմությունն առաջարկում է Հոնկոնգի «Ռից Կարլթոն» հյուրանոցը։ Այնտեղ երկու հոգու համար թեյն արժե գրեթե 9 հազար դոլար։

• Չինաստանում թեյի արարողության ժամանակ ընդունված է շնորհակալություն հայտնել տերերին հյուրընկալության համար ՝ մատները սեղանին խփելով ։

• Թեյը Մեծ Բրիտանիա է բերվել 1657 թվականին, սակայն այն սկսել են օգտագործել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին։

• Երկար ժամանակ թեյը Անգլիա էր բերվում մաքսանենգ ճանապարհով և վաճառվում փակ սրճարաններում, որտեղ թույլատրվում էր միայն տղամարդկանց մուտքը:

• «Lipton»-ը թեյի ամենավաճառվող ապրանքանիշն է աշխարհում։

• ԱՄՆ-ում թեյի արտադրողը Հարավային Կարոլինան է ՝ թեյի պլանտացիաներ ունեցող միակ նահանգը։

• Ըստ լեգենդի՝ թեյը հայտնագործվել է մ.թ. ա. 2737 թվականին, երբ Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նինգը պատահաբար թեյի տերևներ է գցել եռացող ջրի մեջ:

• Աշխարհի ամենաթանկ թեյը «Դա Հուն Պաո»-ն է. դրա մեկ կիլոգրամը սկսվում է 680 հազար դոլարից ու հասնում է մինչև 1 միլիոնի։

Թարգմ. Usanogh.am