ԳլխավորԿրթություն

1-ից 4-րդ դասարաններում գնահատում չի լինի. նախարար

«Դեռ հեռավարից առաջ էինք որոշել, որ առնվազն առաջին 4 տարիների ընթացքում գնահատում չի լինելու, եւ ներդրվելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր գործընկեր ուսուցիչներին, վերապատաստումներ կլինեն, եւ մենք կարծում ենք, որ սա լավ համակարգ է՝ երեխային չկապել գնահատականի հետ, այլ երեխային կապել գիտելիքի հետ, երեխային կապել կրթության հետ»,-«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Դա կներդրվի Հանրակրթական պետական չափորոշիչի շրջանակում, որը հիմա մշակման փուլում է, տեղեկացրել է նախարարը։

 

 

Comment here