Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Թշնամու ԱԹՍ-ների հարվածներից վնասվել են Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները

ԱԹՍ-ից տուժած դպրոց Գեղարքունիքի մարզում

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

ԱԹՍ-ից տուժած դպրոց Գեղարքունիքի մարզում

Comment here