ԳլխավորԼուր

Microsoft-ն ընդդեմ կորոնավիրուսի

Ամերիկյան Microsoft ընկերությունը մտադիր է 20 մլն դոլար հատկացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարող մասնագետներին աջակցելու համար, նշված է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Միջոցները կտրամադրվեն ընկերության՝ առողջապահության բնագավառում արհեստական ինտելեկտի կիրառման ծրագրի շրջանակներում։

Գումարի մի մասը կծախսվի նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման, ախտորոշման միջոցների եւ բուժման բնագավառում հետազոտություններ անցկացնելու համար։

Կֆինանսավորվեն նաեւ կորոնավիրուսի վերաբերյալ հավաստի տեղեկություններ տրամադրող նախագծերը։

Comment here