ԳլխավորԼուրԿրթություն

Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բուհերի ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բակալավրի (այդ թվում՝ ինտեգրացված ծրագրով) ու մագիստրոսի կրթական աստիճաններով ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին:

Ըստ այդմ՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով 2-րդ և բարձր կուրսերի ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվել է՝

• բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար` 40% (ՄՈԳ),
• մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50% (ՄՈԳ):

1-ին կուրսի ուսանողների համար միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվել է՝

• բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր, մեկ մրցութային քննության դեպքում՝ 7,5 միավոր,
• մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41% (ՄՈԳ):

Comment here