ԳլխավորԼուր

Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:

Այս մասին նշված է կառավարության կայքում։

Նա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունիսի 11–ին։

2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել էր ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, իսկ 2019–ի մայիսի 31–ին վայր էր դրել մանդատը:

Comment here