ԳլխավորԼուր

Dragon Crew-ն թռչում է դեպի Միջազգային տիեզերակայան (տեսանյութ)

SpaceX ընկերության Dragon Crew տիեզերանավը (տիեզերագնացներ Դագլաս Հերլի եւ Ռոբերտ Բենկեն) թռչում է դեպի Միջազգային տիեզերակայան, տեղեկացնում է ՆԱՍԱ-ի կայքը: Նախատեսվում է, որ այն նպատակակետին կհասնի կիրակի օրը։

2011-ից ի վեր սա ՆԱՍԱ-ի առաջին փորձն է տիեզերագնացներ ուղարկել միջազգային տիեզերակայան ոչ ռուսական «Սոյուզ»-ով։ Այն նաեւ մասնավոր ընկերության՝ մարդիկ տեղափոխող առաջին թռիչքն է տիեզերք։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թռիչքը մեկնարկից 17 րոպե առաջ չեղարկվեց՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Comment here