ԳլխավորԽճանկար

Մերկապարի (ստրիպտիզ) համաշխարհային օրն է. հետաքրքիր փաստեր

մերկապար, ստրիպտիզ

Փետրվարի 9-ը Մերկապարի (ստրիպտիզ) համաշխարհային օրն է։

Առաջին ստրիպտիզն աշխարհում ցուցադրվել է 1893 թվականի փետրվարի 9-ին Մուլեն Ռուժ բեմի վրա Փարիզի ուսանողների կողմից կազմակերպված հավաքույթի ժամանակ։ Հանպատրաստից գեղեցկության մրցույթի ժամանակ Մոնա բեմական կեղծանունով մի մոդել նետել է իր հագուստը, ինչի համար նրան ձերբակալել են և տուգանել են 100 ֆրանկով։ Ի դեպ, մերկապարի նախատիպերից է համարվում ֆրանսիական կանկան պարը։

Նույն 1893 թվականին մերկապարը հայտնվել է նաև Չիկագոյում, որտեղ մերկացել է կաբարեի պարուհին։

20-րդ դարում ստրիպտիզը Թայվանում տարածված զվարճանք էր հուղարկավորության ժամանակ: Այս ավանդույթը ծագել է մաֆիոզ շրջանակներից և տարածվել ժողովրդի մեջ ։ 1980-ականների կեսերին Թայվանի իշխանություններն արգելեցին նման պարեր կատարել հուղարկավորության ժամանակ, սակայն մինչ օրս դրան կարելի է տեսնել գյուղական վայրերում։

Հին Եգիպտոսում կար կանանց հատուկ դաս, որոնք շուրջպար էին կատարում ու աստիճանաբար մերկանում էին։

Բյուզանդիայում մերկ պարերը համարվում էին պարտադիր ժամանց խրախճանքների ժամանակ։ Նույնիսկ հայտնի հայտնի բյուզանդական կայսրուհի Ֆեդորան է նկատվել նման պարերում:

Ստրիպտիզը տարածված էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918). համարվում էր, որ այն բարձրացնում է զինվորների մարտական ոգին։

Ամերիկացիներն ավելի հաճախ են լինում սթրիփ-ակումբներում, քան թատրոնում, օպերայում, բալետում, ջազի և դասական երաժշտության համերգներում միասին վերցրած։

Իսլանդիայում 2010 թվականից օրենսդրորեն արգելված է կոմերցիոն նպատակներով ստրիպտիզը։

Սթրիփ-ակումբների ամենամեծ թիվը գտնվում է Նիդեռլանդներում։ Ամստերդամում կան ավելի քան 180 նման հաստատություններ։