Փետրվարի 9-ին աշխարհում նշվում է Ատամնաբույժների (ստոմատոլոգ) մասնագիտական տոնը։
Ստոմատոլոգիան բժշկագիտության հնագույն ճյուղերից մեկն է, իսկ ստոմատոլոգների հովանավորն է սուրբ նահատակ Ապոլլոնիան: Ապոլլոնիայի տանջանքները հանուն քրիստոնեության այնպես էին զարմացրել ժամանակակիցներին, որ նրա անվան հետ կապված լեգենդներ են ստեղծվել։ Լեգենդներից մեկի համաձայն՝ ընդամենը պետք էր Ապոլլոնիայի անունը արտաբերել, աղոթել նրան, և ատամնացավը կանցներ:
Ժամանակակից ստոմատոլոգիան, իհարկե, հիմնված չէ լեգենդների վրա և տարեցտարի նորանոր հաջողություններ է գրանցում՝ կատարելագործելով բուժման մեթոդները: